ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը

Ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը
21.10.2020 | 21:22

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020-ի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով: Արցախում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանի կառավարությունն առաջարկել էր դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գնահատմամբ՝ նույն որակի և տեսակի ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից նաև Հայաստանում արտադրվել։
Առաջարկի պատճառն, ըստ կառավարության, Թուրքիայի բացահայտ աջակցությունն է Ադրբեջանին, հրահրող կոչերը, սպառազինության մատակարարումն ու վարձկան ահաբեկիչների տեղափոխումը հակամարտության գոտի։

Դիտվել է՝ 7680

Մեկնաբանություններ